Փընար Սելեք
Փընար Սելեք թուրքերեն՝ Pınar Selek | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա[1] |
Քաղաքացիություն | Թուրքիա և Ֆրանսիա |
Կրթություն | Նոտր դամ դը Սիոն դպրոց և Ստրասբուրգի համալսարան |
Մասնագիտություն | գրող, սոցիոլոգ, իրավապաշտպան և մանկագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | pinarselek.fr |
Pınar Selek Վիքիպահեստում |
Փինար Սելեք (թուրքերեն՝ Pınar Selek, հոկտեմբերի 8, 1971, Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք սոցիոլոգ, ֆեմինիստ և հեղինակ[5]։ Հայտնի է խոցելի խմբերի հետ իր աշխատանքով, այնպիսիք, ինչպիսիք են կանայք, աղքատները, փողոցային երեխաները, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները և քրդական համայնքները։ Նա մի քանի գրքերի հեղինակ է, որոնք հրատարակվել են թուրքերենով, գերմաներենով և ֆրանսերենով։ Թուրքական ֆեմինիստական Amargi թերթի հիմնադիր խմբագիրներից մեկն է[6]։ Ներկայումս բնակվում է Ֆրանսիայում։
Սելեքը Թուրքիայում 15 տարի ենթարկվել է դատական հետապնդումների` 1998 թվականին Ստամբուլի Եգիպտական շուկայում տեղի ունեցած պայթյունի պատճառով։ 2013 թվականի հունվարի 24-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման[7][8]։ Սելեքի դատապաշտպանները բողոքարկել են դատավճիռն ու հայտարարել նրա գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարան տեղափոխելու մասին[9]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սելեքը հաճախել է ֆրանսիական բարձրագույն դպրոց Ստամբուլում, ուսումը շարունակել է Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանի հասարակագիտության բաժնում։ Այժմ քաղաքագիտության ոլորտում գիտական հետազոտություն է հեղինակում Ստրասբուրգի համալսարանում։
Ձերբակալություն, բանտարկություն և ազատ արձակում, 1998-2000
[խմբագրել | խմբագրել կոդը]Փինար Սելեքը ձերբակալվել է 1998 թվականի հուլիսի 11-ին` Ստամբուլի Եգիպտական շուկայում տեղի ունեցած պայթյունի գործի մեղադրանքով. պայթյունի հետևանքով զոհվել էր 7, վիրավորվել` մոտավորապես 100 մարդ[10]։ Ձերբակալությունը մեծապես ընկալվել է որպես նրա` ակադեմիական ուսումնասիրության համար քրդերի հետ ունեցած կապի հետևանք[11][12]։ Նրա աշխատանքն առգրավվել է, և նա հրաժարվել է անվանել այն մարդկանց, ում հետ ինքը հարցազրույցներ է վարել իր հետազոտության ընթացքում[13]։ Մեկ այլ կասկածյալ, Աբդյուլմեջիթ Օզթյուրքը, ձերբակալվել է Սելեքից երկու շաբաթ անց և խոստովանել է ոստիկանությանը, որ իրենք երկուսով են տարել պայթուցիկը, չնայած հետո հրաժարվել է իր պնդումից ու հավաստիացրել, թե ինքը ոստիկանության կողմից կտտանքների է ենթարկվել[14][15]։ Օզթյուրքը հետագայում ազատվել է բոլոր մեղադրանքներից և Սելեքի դեմ արված նրա հայտարարությունները անընդունելի են համարվել[16][17]։ Երկուսուկես տարի բանտում անցկացնելուց հետո, որի ժամանակ նա կտտանքների է ենթարկվել[15], Սելեքը 2000 թվականի դեկտեմբերի 22-ին ազատ է արձակվել, երբ մի խումբ փորձագետներ[18] վստահեցել են, որ պայթյունը տեղի է ունեցել գազի հանկարծակի բռնկումից[19][20]։ Երեք փորձագետներ վկայություն են տվել դատարանում, որ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով[13]։
Արդարացումներ, գործի վերաքննություն և դատապարտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստամբուլի N 12 բարձրագույն քրեական դատարանն արդարացրել է Սելեքին երեք դեպքերով (2006, 2008 և 2011 թվականներին)` վկայակոչելով նրա մեղքն ապացուցող վկայությունների բացակայությունը[21]։ Այնուամենայնիվ 2012 թվականի նոյեմբերի 22-ին դատարանը որոշել է ուղղում մտցնել նախկինում իր ընդունած արդարացման որոշումներում և վերաբացել նրա դատավարությունը, մի բան, որ նրա պաշտպաններն անվանել են «աննախադեպ Թուրքիայի իրավունքի պատմության համար»[22]։ 2013 թվականի հունվարի 24-ին, ազատ արձակվելուց մեկ ժամ հետո, դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման` շուկայի պայթյունի համար[20]։ Մինչև Սելեքը փորձում էր բողոքարկման հասնել, ավելի քան 30 հասարակական կազմակերպությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից և Ավստրիայից մասնակցում էին լսումներին և ավելի քան 150 մարդ բողոքի ակցիա էին անում դատարանի դիմաց[18]։ Ստրասբուրգի համալսարանից չորս դիտորդ, այդ թվում և պրոռեկտորը, նույնպես մասնակցում էին լսումներին[23]։
Աջակցություն ակադեմիական հաստատություններից և միջազգային կազմակերպություններից
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Ընդդեմ կտտանքների համաշխարհային կազմակերպությունը կոչ են արել Թուրքիայի իշխանություններին վերջ տալ Սելեքի դեմ տարվող 14-ամյա «դատական բռնությանը»` նրա գործողություններն անվանելով «մտքի և համոզմունքների արտահայտման ազատության օրինական դեպքեր»[24]։ PEN միջազգային կազմակերպությունը մտահոգություն է արտահայտել Սելեքի դեմ տարվող դատական արշավը` որակելով այն պատժամիջոց նրա կողմից Թուրքիայում փոքրամասնությունների հետ տարվող շարունակական աշխատանքի ու աջակցության համար[19]։
Հյուսիսային Ամերիկայի Միջին Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիան իր աջակցությունն է արտահայտել Սելեքին և վրդովմունքն է արտահայտել արդարացման նրա դիմումի հետաձման առթիվ[25]։ Ասոցիացիայի կողմից Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում նշվել է, որ գործի ընթացքը ցույց է տվել, որ Սելեքը 14 տարի դատական քաշքշուկների մեջ է հայտնվել քրդական PKK կազմակերպության վերաբերյալ կատարած իր հետաքննության պատճառով[26]։ Human Rights Watchը դատավարությունը կոչել է «դատական գործընթացի աղավաղում» և պնդել է, որ «անհիմն դատավարությունները պետք է մեկընդմիշտ վերացվեն»[27]։ Թուրք լրագրող Թենգիզ Ցանդարը 2013 թվականի հունվարը կոչել է «ծաղր» և «անշնորհակալ դատ»[28]։
Բացի Amnesty International-ը[29], Սելեքին աջակցություն հայտնած այլ կազմակերպություններից են Transnational Work Group on Academic Liberty և Freedom of Research in Turkey-ն[30], French Sociological Association-ը[31] և Committee of Concerned Scientists-ը[32]։
Ստրասբուրգի համալսարանի նախագահ Ալեի Բերետցը պաշտպանել է համալսարանի դիրքորոշումը Սելեքին աջակցելու հարցում` նրա դատապարտումը համարելով «անարդար և զայրացուցիչ»[33][34]։ Դատավճռին հաջորդած մամուլի ասուլիսում Սելեքը երդվել է շարունակել պայքարն արդարության համար[35]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #141138246 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.cumhuriyet.com.tr/kultur-sanat/pen-duygu-asena-odulu-bu-yil-uc-kisiye-verilecek-2053694
- ↑ https://www.cnnturk.com/kultur-sanat/diger/pen-duygu-asena-odulu-pinar-selekin-oldu
- ↑ https://www.ens-lyon.fr/indexation/mots-cles/doctorat-honoris-causa
- ↑ Kerem Öktem (15 September 2008), "Another Struggle: Sexual Identity Politics in Unsettled Turkey" Արխիվացված 2017-10-17 Wayback Machine. Middle East Research and Information Project. Retrieved January 26, 2013.
- ↑ Amargi Istanbul - Pınar Selek. Retrieved 25 January 2013.
- ↑ (25 January 2013), "PıNAR SELEK SENTENCED TO LIFE" Արխիվացված 2013-01-28 Wayback Machine. Sabah. Retrieved 2 February 2013.
- ↑ The Observatory (27 November 2012), "TURKEY: Judicial harassment of Pinar Selek continues as Istanbul Heavy Penal Court decides to amend her acquittal and request her conviction". International Federation for Human Rights Արխիվացված 2013-06-05 Wayback Machine. Paris-Geneva. Retrieved 2 February 2013.
- ↑ Kaya Genc (1 February 2013), "Why was this Turkish sociologist given a life sentence?" Արխիվացված 2013-06-03 Wayback Machine. UNCUT Արխիվացված 2016-08-26 Wayback Machine. Retrieved 2 February 2013
- ↑ Baran Mavzer (27 January 2013), "Pınar Selek Issued a Life Sentence after 15 Year Trial". Global Voices. Retrieved 27 January 2013
- ↑ Editorial (2011). «Rights for all». Nature. 470 (7335): 436. Bibcode:2011Natur.470..436.. doi:10.1038/470436a. PMID 21350442.
- ↑ Maureen Freely (2012). «Crossing the Line». Index on Censorship. 41 (3): 56–65. doi:10.1177/0306422012456477.
- ↑ 13,0 13,1 Erdem Güneş (2013 թ․ հունվարի 24). «Sociologist Selek handed life in prison for alleged bombing». Hürriyet Daily News. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Baran Mavzer (27 January 2013), "Pınar Selek Issued a Life Sentence after 15 Year Trial". Global Voices. Retrieved 27 January 2013.
- ↑ 15,0 15,1 International Federation for Human Rights Արխիվացված 2013-06-05 Wayback Machine (25 January 2013), "TURKEY: Outrage following the conviction of Pinar Selek to life imprisonment". Paris-Geneva. Retrieved 25 January 2013.
- ↑ Cengiz Çandar (2013 թ․ հունվարի 28). «Selek Case a Travesty For Turkish Judiciary». Al-Monitor. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Human Rights Watch (8 February 2011), "Turkey: Activist’s Trial a Travesty of Justice: Drop All Charges Against Pınar Selek". Istanbul. Retrieved 3 February 2013
- ↑ 18,0 18,1 "Sociologist Pinar Selek sentenced lifetime prison for bombing claims". National Turk. Retrieved 25 January 2013.
- ↑ 19,0 19,1 PEN International (12 December 2012), "News: TURKEY – PEN International Concerned About Pinar Selek Trial" Արխիվացված 2013-05-03 Wayback Machine. Retrieved 25 January 2013.
- ↑ 20,0 20,1 "Turkish sociologist sentenced to life for 'terrorism'"(չաշխատող հղում). Istanbul. FOCUS Information Agency Արխիվացված 2012-02-05 Wayback Machine. Retrieved 25 January 2013.
- ↑ World Organisation Against Torture, "Turkey: Continued judicial harassment faced by Ms. Pinar Selek" Արխիվացված 2019-03-23 Wayback Machine. Retrieved 25 January 2013.
- ↑ International Federation for Human Rights Արխիվացված 2013-06-05 Wayback Machine (27 November 2012), "TURKEY: Judicial harassment of Pinar Selek continues as Istanbul Heavy Penal Court decides to amend her acquittal and request her conviction". Retrieved 25 January 2013
- ↑ Erdem Güneş (24 January 2013), "Pınar Selek back on trial again in absentia". Istanbul. Hurriyet Daily News. Retrieved 25 January 2013.
- ↑ International Federation for Human Rights Արխիվացված 2013-06-05 Wayback Machine (27 November 2012), "TURKEY: Judicial harassment of Pinar Selek continues as Istanbul Heavy Penal Court decides to amend her acquittal and request her conviction". Retrieved 25 January 2013.
- ↑ Peter Sluglett, Middle East Studies Association Committee on Academic Freedom Արխիվացված 2013-01-11 Wayback Machine (25 December 2012), "Letter Concerning Prolonged Denial of Justice for Pinar Selek". Retrieved 25 January 2013.
- ↑ Middle East Studies Association Արխիվացված 2014-03-26 Wayback Machine (12 December 2012). "Letters on Turkey" Արխիվացված 2014-10-22 Wayback Machine. Retrieved 3 February 2013.
- ↑ Human Rights Watch (8 February 2011). "Turkey: Activist’s Trial a Travesty of Justice". Retrieved 27 January 2013.
- ↑ Cengiz Çandar (2013 թ․ հունվարի 28). «Selek Case a Travesty For Turkish Judiciary». Al-Monitor. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Amnesty International Արխիվացված 2019-03-25 Wayback Machine (22 January 2013). "Kafka in Turkish: The Pınar Selek Trial" Արխիվացված 2019-03-25 Wayback Machine. Retrieved 28 July 2013.
- ↑ GIT-North America (27 November 2012). "On the Case of Pınar Selek". Retrieved 28 July 2013.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
- ↑ Committee of Concerned Scientists (05 April 2013). "CCS Joins Amnesty’s Campaign on Turkey’s Lack of Due Process and Free Expression for Academics". Retrieved 28 July 2013.
- ↑ Alain Beretz (24 January 2013), "Un jugement injuste et révoltant : Pinar Selek doit vivre en chercheuse libre!". (in French). University of Strasbourg Արխիվացված 2021-06-12 Wayback Machine. Retrieved 25 January 2013.
- ↑ Pinar Selek website (in Turkish), "Declaration by the President of the University of Strasbourg Raising support for PhD. student Pinar Selek". Retrieved 25 January 2013.
- ↑ Pinar Selek website (in Turkish) (25 January 2013), "Freedom to Research, Freedom to Pınar!". Retrieved 26 January 2013.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pinar Selek website (in Turkish)
- "I Can Feel a Huge Amount of Solidarity"(չաշխատող հղում) Interview with Pinar Selek.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փընար Սելեք» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 8 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Ստրասբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրք մանկագիրներ
- Կին սոցիոլոգներ
- Անձինք:Ստամբուլ
- Ստամբուլում ծնված գրողներ
- Թուրք կին գրողներ
- Թուրք կին ակադեմիկոսներ
- Թուրք ակադեմիկոսներ
- Մարդու իրավունքների թուրք ակտիվիստներ
- Կին մանկագիրներ